|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Հունիսի 23-ին, ժամը 09:46-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Երասխ հատվածի 34-րդ կմ-ի աջակողմյան հատվածում բախվել են «ՎԱԶ 2102» մակնիշի 27 LU 628 (վարորդ՝ 1987 թ. ծնված Ա. Ա.) և «ԶԻԼ 130» մակնիշի 01 UO 408 (վարորդ՝ 1993 թ. ծնված Ա. Վ.) ավտոմեքենաները:
Փրկարարները «ՎԱԶ 2102» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և ուղևոր՝ 1979 թ. ծնված Տ. Ղ.-ին, ովքեր հոսպիտալացրել են Արտաշատի պոլիկլինիկա: Վերջիններս ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:
Փրկարարները հոսանազրկել են ավտոմեքենաները և փակել «ՎԱԶ 2102» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: