կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-25 23:19
Հասարակություն

Ավտովթար Արմավիր-Հացիկ ճանապարհին. 30-ամյա վարորդը մահացել է

Ավտովթար Արմավիր-Հացիկ ճանապարհին. 30-ամյա վարորդը մահացել է

Հոկտեմբերի 25-ին, ժամը 19:05-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Հացիկ ավտոճանահապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են Opel Astra մակնիշի 34 NM 047 (վարորդ` 1998 թ. ծնված Ա. Մ.) և Nissan Tiida մակնիշի 35 MC 959 պետհամարանիշերով (վարորդ՝ 1987 թ. ծնված Է. Բ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը տեղի ուժերով Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայից դուրս է բերվել Է. Բ.-ի դին, ուղևոր՝ 1990 թ. ծնված Ա. Մ.-ը, իսկ Opel Astra մակնիշի ավտոմեքենայից՝ Ա. Մ.-ը և ուղևոր՝ 1997 թ. ծնված Մ. Մ.-ը:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականը, Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան դուրս բերել երթևեկելի գոտի: