|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Ատոմակայանի սեյսմիկ անվտանգությունը գերակա խնդիր է, եւ դրան շատ մեծ ուշադրություն են դարձնում. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը:
Նա տեղեկացրեց, որ ատոմակայանը նախագծվել է 7 եւ 8 բալ սեյսմիկ գոտու շինարարական չափանիշներով, ինչը նշանակում է, որ եթե լինի 7 բալանոց երկրաշարժ, ապա ատոմակայանը չի վնասվի եւ կշարունակի աշխատել համաձայն նախագծային ռեժիմի. արդեն 6 բալի դեպքում սեյսմիկ պաշտպանության ավտոմատ համակարգն անջատում է ռեակտորը: 8 բալի դեպքում, ըստ Ա. Մարտիրոսյանի, հնարավոր են որոշ ոչ կարեւոր օբյեկտների փլուզումներ ու ճաքեր, որոնք չեն կարող ազդել ատոմակայանի անվտանգության վրա:
«Վերագործարկումից առաջ կատարվեցին ատոմակայանի հարակից տարածքների լրացուցիչ սեյսմիկ ուսումնասիրություններ, որոնց արդյունքում ավելի ուժեղացվեց ատոմակայանի սեյսմակայունությունը»,- նշեց բանախոսը` հավելելով, որ նման աշխատանքներ անընդհատ իրականացվում են եւ կշարունակվեն ընդհուպ մինչեւ ատոմակայանը շահագործումից հանելը: