Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Աժ նախագահ Գալուստ Սահակյանն աշխատանքից հետո հաճախակի այցելում է իր որդուն պատկանող «Ալֆա-դելտա» անվտանգության ծառայության շենք, մոտակա դեղատուն, որը, հավանաբար, մտերիմներից մեկին է պատկանում, և այնտեղ ընկերների հետ թղթախաղով է զբաղվում։ Ընկերությունը գտնվում է Աջափնյակ համայնքում՝ Աբելյան 8 հասցեում։ Երկհարկանի կառույց է։ Մոտակայքի բնակիչները մեզ պատմեցին, որ գրեթե ամեն օր իրենց թաղում տեսնում են Գրիգորիչին սպասարկող մեքենաները, այստեղ են լինում նաև նրա կուսակցական և ոչ այնքան կուսակցական ընկերները, այդ թվում՝ նաև պատգամավորներ։
Թղթախաղը, բնականաբար, նաև ուտել-խմելու գործով է ուղեկցվում։ Մեզ ասացին նաև, որ շենքի նկուղային հարկն էլ տրամադրել են երգիչներին, ովքեր այստեղ փորձեր են անում, երգում են։ Այնպես որ, կենդանի երաժշտությունն էլ է ապահովված։ Նշենք, որ հենց Գալուստ Սահակյանի ընտանիքին պատկանող «Ալֆա-դելտա» ընկերությունն է, որ ապահովում է մի շարք հայտնի տարածքների, այդ թվում՝ ՀՀԿ կենտրոնական գրասենյակի անվտանգությունը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։