Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ-ում ընթանում է երկօրյա խորհրդաժողով՝ ԵԽԽՎ իրավական հարցերի ու մարդու իրավունքների հանձնաժողովում: Խորհրդաժողովում բացման ելույթով հանդես եկավ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
«Հայաստանը Եվրոպական Միության քաղաքականության անբաժանելի մասն է կազմում ինչպես իր անցյալով, այնպես էլ` իր ներկայով: Մեր համատեղ ջանքերի արդյունքը տեսանելի է և զգալի առաջընթաց է արձանագրվել Հայաստանի սոցիալական զարգացման, պետական կառույցների ամրապանդման, կոռուպցիայի դեմ պայքարի, դատական համակարգի բարելավման ոլորտում: Հայաստանը ազատ խոսքի և ազատ մամուլի երկիր է, որտեղ մարդիկ կարող են ազատ արտահայտվել»,- ասաց ԱԺ նախագահը:
Նրա խոսքով՝ Հայաստանն ունի կայացած քաղաքացիական հասարակություն, որը կարող է բարձրացնել իր ձայնը ցանկացած հարցի շուրջ:
«Կարևոր եմ համարում անդրադառնալ Եվրոպական խորհրդի առաջ ծառացած այնպիսի խնդրի, որն է անհանդուրժողականությունը: Այն ծնում է ռասիզմ, բռնություն, որը, ի վերջո, վերածվում է հակամարտությունների: Հայ ժողովուրդն իր վրա է զգացել, թե ինչ կարող է բերել այլատյացությունը, հենց դրա հետևանքով հայ ժողովուրդը իր վրա զգաց քսաներորդ դարի առաջին ցեղասպանությունը»,- ասաց Սահակյանը և հավելեց, որ ԵՄ-ի և Հայաստանի ընդհանուր նպատակը պետք է լինի տարբեր ժողովուրդների միջեւ միասնականություն հաստատելը:
ԱԺ նախագահն իր ելույթում նաև անդրադարձավ հարևան Ադրբեջանի որդեգրած քաղաքականությանը և նշեց, որ այն լուրջ մտահոգություն է առաջացնում, քանի որ այդ քաղաքականությունը սերմանում է բացասական վերաբերմունք Հայաստանի հանդեպ:
«Բոլորիս պարտքն է մեր ուժերը համախմբել հանուն ապագայի, մաղթում եմ արդյունավետ աշխատանք»,- ասաց Սահակյանը և վերջում հավելեց, որ ամբողջ աշխարհը պետք է համպատասխան քայլեր ձեռնարկի` անհանդուրժողականության մթնոլորտը վերացնելու համար: