|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը կուսակցական ժողովի բացման խոսքում ներողություն է խնդրել հայերից Հայոց ցեղասպանության համար:
Ըստ Dunyabulteni-ի` կուսակցության համանախագահը նշել է, որ 101 տարի առաջ ցեղասպանության պատճառ դարձած մտածելակերպն այսօր էլ առկա է և խոչընդոտում է առերեսմանը։ Նրա խոսքով` առանց առերեսման այդ ցավերը շարունակելու են բազմապատկվել, մինչդեռ առերեսումը կմեղմեր ցավը։
Յուքսեքդաղը նշել է, որ առերեսումը ոչ միայն օրվա, այլև պատմության պատասխանատվություն է: «Այսօր հայի մասին իրենց խոսքն սկսելիս ներողություն են խնդրում (ակնարկում է Էրդողանի` «կներեք, հայերը…» արտահայտության մասին), հայ բառն օգտագործում են որպես վիրավորանք, անարգանք, ուրեմն դեռ շարունակում է վառ մնալ ցեղասպանության` իրենց մտածողությունը»,- նշել է նա: