| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Բացի Ստեփան Մարգարյանի ու Էլինար Վարդանյանի` միջազգային պատվիրակությունների կազմից ազատվելուց, կուսակցությունում տեղի է ունեցել ևս մեկ փոփոխություն` Նաիրա Զոհրաբյանը դուրս է եկել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունից: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը:
«Փոքր փոփոխություններ են տեղի ունենում մեր կուսակցությունում: Այսօր ևս մեկ փոխատեղման մասին կտեղեկանաք»,- ասաց նա:
Մեր հարցին, թե` կրկի՞ն որևէ պատգամավորի կհեռացնեք կուսակցությունից, Վահան Բաբայանը պատասխանեց, որ դա հեռացում չէ, այլ փոխատեղում:
Հարցին` Հայկ Խաչատրյանի հետ կապված ի՞նչ դիրքորոշում եք որդեգրել, ԲՀԿ մամուլի խոսնակը պատասխանեց, որ Հայկ Խաչատրյանն այս պահին հանրապետությունում չէ, որևէ ինֆորմացիա չունի նրա մասին:
Նշենք, որ ԲՀԿ պատգամավոր Հայկ Խաչատրյանը հայտարարել էր, թե դեմ է սահմանադրական բարեփոխումներին, մինչդեռ` նրա կուսակիցները կողմ են Մայր օրենքի փոփոխությանը: