|
Փոխարժեքներ
06 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370 |
| EUR | ⚊ | € 436.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.934 |
| GBP | ⚊ | £ 504.57 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
Հարավային Կորեայի Մունգյոնգ քաղաքում շարունակվում են Համաբանակային 6-րդ ամառային խաղերը: Հոկտեմբերի 10-ին մրցագորգ էր դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբիշ, 66 կգ քաշային Կարեն Ասլանյանը:
armnoc.am-ից տեղեկանում ենք, որ երիտասարդների աշխարհի առաջնության նախկին չեմպիոնը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 9:4 հաշվով վստահ հաղթանակ էր տարել ուկրայինացի Դենիս Դեմյանկովի նկատմամբ: Հայ ըմբիշի հաջորդ մրցակիցը լեհ Դավիդ Կարեչինսկին էր, ում Ասլանյանը հաղթել էր 11:2 հաշվով: Կիսաեզրափակիչ գոտեմարտում բավականին լարված պայքարում Ասլանյանը 10:9 հաշվով առավելության էր հասել Եգիպտոսի ներկայացուցիչ Հուսեին Մուհամեդի նկատմամբ: Եզրափակիչում հայ ըմբիշը 0:6 հաշվով զիջեց կորեացի Ջի Հուն Կիմին և դարձավ Համաբանակային 6-րդ ամառային խաղերի արծաթե մեդալակիր:
Սա Հայաստանի 2-րդ մեդալն էր: Հոկտեմբերի 9-ին, հունահռոմեական ոճի ըմբիշ, 80 կգ քաշային կարգի Սարգիս Քոչարյանը դարձել էր խաղերի բրոնզե մեդալակիր: Համաշխարհային բանակային խաղերն անցկացվում են արդեն 6-րդ անգամ: Այս տարի խաղերին մասնակցում են 110 երկրի 8700 մարզիկ: Հայաստանն առաջին անգամ է մասնակցում Համաբանակային խաղերին:
Մեր հավաքականը Կորեա է մեկնել 15 մարզիկով, ովքեր իրենց ուժերն են չափում հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտում, ձյուդոյում, թաեքվոնդոյում և հեծանվասպորտում: