|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Բելգրադում ընթացող մրցաշարի եզրափակչում Թևանյանը գոտեմարտել է Հունգարիայի ներկայացուցիչ Իսմայիլ Մուսուկաևի դեմ և 9։1 հաշվով հաղթանակ տոնել։ Ազատոճային ըմբիշ Վազգեն Թևանյանը (65 կգ) դարձել է Աշխարհի գավաթի անհատական խաղարկության ոսկե մեդալակիր։
Սա Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի երրորդ մեդալն է Աշխարհի գավաթի խաղարկությունում․ երեկ արծաթե մեդալ է նվաճել Արսեն Հարությունյանը (57 կգ), իսկ Արման Անդրեասյանը (70 կգ) դարձել է բրոնզե մեդալակիր։ Մեր մարզիկը բրոնզե մեդալի համար պետք է պայքարեր ռուս ըմբիշի հետ, սակայն վերջինս հրաժարվել է պայքարից ոտքի վնասվածքի պատճառով:
Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ հունահռոմեականներից Աշխարհի գավաթում արծաթե մեդալակիր է դարձել Մալխաս Ամոյանը (72 կգ), իսկ Սլավիկ Գալստյանը (63 կգ) նվաճել է բրոնզե մեդալ: