|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Արդեն տեղեկացրել ենք, որ անցած գիշեր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի կողմից ձեռնարկվել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ: ՊԲ դիրքապահ ուժերը դիմել են կանխարգելիչ գործողությունների և, հասցնելով կորուստներ, հակառակորդին հետ շպրտել իր ելման դիրքեր:
ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ ադրբեջանական կողմի ագրեսիվ քաղաքականությունը որևէ նոր հանգամանքով պայմանավորված չէ: «Որևէ պատճառ չկա: Նրանք միշտ էլ այդպես են գործում: Որպես ահաբեկչական պետություն` ուշ, թե շուտ նման գործընթաց նրանք ձեռնարկում են: Սա ասես հիվանդություն լինի: Կան մարդիկ, ովքեր տառապում են տարբեր հիվանդություններով, և այդ հիվանդություններն էլ ունենում են իրենց դրսևորումները: Նման պահվածքը ֆաշիզմի, ահաբեկչության, հիվանդության դրսևորում է»,- ասաց նա` հավելելով, որ մեր կողմից միշտ էլ համարժեք պատասխան լինում է, քանի որ այլ կերպ պարզապես հնարավոր էլ չէ:
«Մեր պատասխանը քաղաքակրթության պատասխանն է ահաբեկչությանը»,- ընդգծեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը: