|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Իտալիայի Արկոյի համայնքի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը: Այս մասին տեղեկացնում է Իտալիայում ՀՀ դեսպանությունը:
Նշենք, որ Քաղաքային խորհրդի անդամները հոկտեմբերի 20-ին քննել էին Արցախի Հանրապետությայն ճանաչման հարցը և միջնորդությամբ դիմել նաև երկրի կառավարությանը՝ անհապաղ և պաշտոնապես ճանաչել Արցախի Հանրապետությունը:
«Այս գործողությամբ մենք ոչ միայն կօգնենք վերականգնել պատմական և արդի ճշմարտությունը, այլ նաև դադարեցնել ադրբեջանա-թուրք-ահաբեկչական եռամիավորության կողմից իրականացվող լուրջ ռազմական հարձակումները, որոնք բազմաթիվ զոհերի և մեծ թվով վիրավորների պատճառ են դառնում խաղաղ բնակչության շրջանում: Արցախի Հանրապետության ճանաչումը քաղաքակրթական գործողություն է, որը կարող է հանգեցնել ոչ միայն արդարության, այլ առաջին հերթին լռության ավարտին, որը վաղուց դարձել է հանցագործների հետ մեղսակցության գործողություն:
Եկել է ժամանակը, որ աշխարհը պաշտոնապես ճանաչի այս երկիրը, որն արդեն փաստացիորեն հանրապետություն է, ունի իր սեփական պետական և կառավարման համակարգը՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված իր ժողովրդի կողմից: Ժողովուրդների ինքնորոշումը մեր քաղաքակրթության հիմնարար սկզբունքներից մեկն է. միջազգային ճանաչման ակտը կարող է այսօր փրկել տասնյակհազարավոր հայ քրիստոնյաների կյանքը»,- նշվում է Ակրոյի քաղաքային խորհրդի անդամների միջնորդության մեջ: