Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանն աշխատանքային այցով հոկտեմբերի 3-4-ը գտնվում էր Վենետիկում Հայ գրատպության 500-ամյակին նվիրված` «Հայաստան. մի քաղաքակրթության պատմություն» խորագրով կայանալիք ցուցահանդեսի հետ կապված մի շարք հարցեր քննարկելու նպատակով. տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Այցելության շրջանակներում դեսպանը հանդիպել է Վենետիկի քաղաքապետ Ջիորջիո Օրսոնիի հետ եւ քննարկել դեկտեմբերին կայանալիք ցուցահանդեսի կազմակերպումը, ինչպես նաև Երեւանի եւ Վենետիկի միջեւ համագործակցության հնարավորությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ցուցահանդեսի բացմանը զուգահեռ Վենետիկի կենտրոնական Սան Մարկո տաճարում կազմակերպել հայկական հոգեւոր երաժշտության երեկո:
Դեսպանը հանդիպել է Վենետիկի քաղաքային եւ Վենետոյի նահանգային իշխանությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ այցելել Սուրբ Ղազար կղզի եւ Մխիթարյան միաբանության աբբահոր` Հայր Եղիա Քիլաղբյանի հետ քննարկել դեկտեմբերին կայանալիք ցուցահանդեսին Միաբանության մասնակցության հետ կապված մի շարք հարցեր: