Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ստեղծված բարդ վիճակում բոլորը Հայաստանում պետք է կոնսոլիդացվեն և գործեն «Ամեն ինչ ռազմաճակատի համար» սկզբունքով. այսօր լրագրողներին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը` խոսելով ստեղծված ռազմաքաղաքական վիճակի մասին:
Նրա խոսքով՝ ունենք փառապանծ ժողովուրդ, վեհ երիտասարդներ: Պատգամավորն ապշած է, թե ինչպես կարող է հայ զինվորը զրկվել երկու ոտքից ու նման վիճակում խրամատից դուրս գա ու շարունակի մարտնչելը:
Հարցին, թե արդյո՞ք եղած սխալների համար չպետք է լինեն պատասխան տվողներ, Վարդան Այվազյանը պատասխանեց, որ պատասխանատուները, անշուշտ, պետք է պատասխան տան սխալների համար, բայց դրա համար էլ մեխանիզմ է պետք:
«Այո, մեր զինվածությունը զիջում էր: Այո, հօդս ցնդեցին մեր պատկերացումները, թե մեր մեծ ախպերը գալու է օգնի: Որ թերացումների համար որոշ մարդիկ պատասխան պետք է տան, դա` հաստատ: Եթե կան մարդիկ, ովքեր մսխել են բյուջեի գումարները, իհարկե, պետք է պատասխան տան: Եթե ես եմ մեղավոր, պատրաստ եմ, որ ինձ կախաղան հանեն»,- ասաց Վարդան Այվազյանը:
Նրա խոսքով՝ տնտեսել կարելի է ամեն տեղ և բյուջեում շատ ու շատ հոդվածների փոփոխություն պետք է կատարել: Պատգամավորը նաև կարծում է, որ հայկական կողմը պետք է ուղիղ բարձրացնի հարցերը միջազգային հարթակում:
«Կան լրջագույն խնդիրներ, գոյության կռվի խնդիրն է, որ հակառակորդը մտավ, չեն ասելու, սա կապույտ է, սրան չմորթենք, սա հանրապետական է, սրան գյուլլենք, բոլորի գլուխն են կտրելու»,- ասաց Վարդան Այվազյանը:
Հարցին, թե հնարավոր չէ՞, արդյոք, որ պետական պաշտոնյաները երթևեկեն 80-ականների մեքենաներով, Վարդան Այվազյանը պատասխանեց, որ կարող է առհասարակ հրաժարվել մեքենայից ու ոտքով քայլել: