|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Թեեւ համատիրությունները բնակիչների կողմից կամավոր ստեղծված կառույցներ են և իրենց գործառույթներով հորիզոնական հարաբերություններ ունեն քաղաքապետարանի հետ, այնուամենայնիվ, վարչական շրջան-համատիրություն փոխգործակցված աշխատանքը պարտադիր պայման է. նշել է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը` հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ անդրադառնալով համատիրությունների գործունեությանն ու խնդիրներին:
Քաղաքապետը շեշտել է, որ ամբողջ գործընթացը` սկսած գումարների հավաքագրումից մինչև արդյունավետ տնօրինումը, պետք է վերահսկեն շենքերի բնակիչները: Ըստ Կ. Կարապետյանի`թերացումների զգալի մասի պատճառն այն է, որ մայրաքաղաքի շատ բազմաբնակարանների սեփականատերեր լիարժեք տեղեկացված չեն իրենց իրավունքների և պարտավորությունների մասին, ուստի հարկ է առավել ինտենսիվ աշխատանք տանել այդ ուղղությամբ: