|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Հոկտեմբերի 9-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Սենեգալի արտգործնախարար Մանքյոր Նդայեին, ով Հայաստան է ժամանել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների 31-րդ համաժողովին մասնակցելու նպատակով։
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ դեռ թարմ են անցյալ տարի Սենեգալի մայրաքաղաք Դակարում բարձր մակարդակով անցկացված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի հետ կապված դրական հիշողությունները: Նախարարը հավելեց, որ Հայաստանը կարևորում է աֆրիկյան երկրների հետ հարաբերությունների զարգացումը և այդ համատեքստում Սենեգալը կարող է յուրատեսակ կամրջի դեր կատարել։
Շնորհակալություն հայտնելով ՖՄԿ նախարարական համաժողովի կազմակերպման և ջերմ ընդունելության համար` Սենեգալի արտգործնախարարը նշեց, որ ուրախ է կատարել Սենագալից առաջին այցելությունը Հայաստան։
Երկկողմ հարաբերությունների զարգացման շուրջ քննարկումների ժամանակ նախարարները կարևորեցին իրավապայմանագրային դաշտի ձևավորումը, արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը, ապակենտրոնացված փոխգործակցությունը։
Զրուցակիցները անդրադարձան մշակութային և կրթական բնագավառներում համագործակցությունը խթանելու ուղիներին։
Նախարարները քննարկեցին Դակարի գագաթաժողովի որոշումների իրականացման ընթացքը։
Էդվարդ Նալբանդյանը հյուրին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները և առաջնահերթությունները, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը։