Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանում հրավիրված ասուլիսի ընթացքում Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին անդրադարձել է Բրյուսելում կայացած-ԵՄ-ԱՄՆ հանդիպմանը։
«Զրուցել ենք այդ հանդիպման վերաբերյալ ՀՀ իշխանությունների հետ» ,-ասել է իրանցի դիվանագետը՝ նշելով, որ նշեց, որ ՀՀ իշխանություններն իրենց ասել են, որ այդ հանդիպումն ամբողջովին տնտեսական բնույթ է կրում, ինչպես նաև ԼՂ ժողովրդի համար աջակցություն ստանալու համար է։
«ՀՀ իշխանությունները մեզ տեղեկացրին, որ այդ հանդիպումը որևիցե երրորդ երկրի դեմ չէ, ուստի Իրանը դեմ չէ դրան։ Հայաստանի իրավունքն է տնտեսական զարգացման ուղիներ փնտրելը և իր խնդիրները լուծելը։ Մեր մտահոգությունն այն է, որ Հարավային Կովկասը չվերածվի աշխարհաքաղաքական մրցակցության դաշտի, և որպեսզի ՀՀ արտաքին հարաբերությունների զարգացումը չլինի այլ երկրների հաշվին, և ՀՀ իշխանությունները մեզ տեղեկացրել են, որ ՀՀ արտաքին քաղաքական դիվերսիֆիկացումն ուղղված չէ Հայաստան-Իրան հարաբերություններին։ Մենք ՀՀ-ի հետ ունենք լավ ու ռազմավարական հարաբերություններ»,- ասաց ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին։
Մանրամասն՝ տեսանյութում