Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «Կոշ» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ Ա. Գոհարյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Դեպքի հանգամանքների բազմակողմանի քննության արդյունքում պարզվել է, որ դատապարտյալի մահը հետևանք է եղել մեկ այլ դատապարտյալի կողմից պատճառված մարմնական վնասվածքի։
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ դատապարտյալ Ա.Մկրտչյանը, 2008 թվականի դեկտեմբերի 18-ին դատապարտված լինելով ինը տարվա ազատազրկման, պատիժը կրել է ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում:
Ա. Մկրտչյանը, համոզված լինելով, որ դատապարտյալ Ա.Գոհարյանն իր կացարանից գաղտնի հափշտակել է տարբեր կենցաղային պարագաներ, որպես «քրեական հեղինակություն», վերջինիս պատժելու նպատակով 2014 թվականի մայիսի 19-ին՝ ժամը 23:00-23:30-ն ընկած ժամանակահատվածում, փայտով դիտավորյալ հարվածներ է հասցրել Ա.Գոհարյանի մարմնի տարբեր մասերին ու գլխի գագաթային շրջանին, ինչի հետևանքով վերջինիս առողջությանը պատճառել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս՝ բաց, բութ գանգուղեղային վնասվածք: Ա.Գոհարյանը տեղափոխվել է նույն քրեակատարողական հիմնարկի բուժսպասարկման ստացիոնար բաժին, որտեղ 2014 թվականի մայիսի 20-ին` ժամը 03:40-ին, ստացված վնասվածքներից մահացել է:
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ` Ա.Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ):
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: