Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
44-ամյա տղամարդու` Կ.Մնեյանի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական եւ դատավարական միջոցառումների արդյունքում պարզվել են սպանության մի շարք հանգամանքները, առերեւույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։
«Սևանի հիվանդանոց» ՊՓԲԸ-ից ապրիլի 5-ին՝ ժամը 21:40-ին, հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Սևան-Երևան ճանապարհի 59-րդ կմ-ին կից ցեմենտի առաքման կետի պահակատուն և հայտնաբերել 1971թ. ծնված Կ.Մնեյանի դիակն ու տեղափոխել հիվանդանոցի դիահերձարան:
Դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվել են բռնության հետքեր։ Կ.Մնեյանի սպանության դեպքի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Նախաքննությամբ պարզվել է, որ Կ.Մնեյանը դեպքի օրը՝ 2015 թվականի ապրիլի 5-ին, մասնակցել է Սևան քաղաքում գտնվող ռեստորաններից մեկում կազմակերպված մատաղի արարողությանը։
Միջոցառման ավարտից հետո վերջինս մի քանի այլ անձանց հետո տուն գնալու նպատակով նստել է քաղաքացի Հ.Թադեւոսյանի ավտոմեքենան, որը վարել է Ա.Ալեքսանյանը։ Ավտոմեքենայի մեջ առաջացել է վիճաբանություն, ինչը վերածվել է ծեծկռտուքի։ Արդյունքում՝ ղեկին գտնվող Ա.Ալեքսանյանը փոխել է ավտոմեքենայի ուղղությունը եւ գնացել ռեստորանային համալիրին կից գտնվող ցեմենտի առաքման կետի տարածք, Մնեյանին իջեցրել ավտոմեքենայից եւ երկու հոգով ծեծել։
Ստացած մարմնական վնասվածքներից Կ.Մնեյանը տեղում մահացել է: Ձեռք բերված ապացույցների հիման վրա վարույթն իրականացնող մարմինը որոշումներ է կայացրել Ա.Ալեքսանյանին և Հ.Թադևոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը եւ հայտարարվել հետախուզում: Նախաքննությունը շարունակվում է, դեպքի հանգամանքների բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու միջոցներ են ձեռնարկվում։