Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անցած գիշեր աղմկահարույց դեպք է գրանցվել Գյումրիում: Քաղաքի «Զույգ աղբյուր» կոչվող թաղամասի Կոմինտերնի փողոցում երեկոյան ժամը 23:00-ի սահմաններում շտապօգնության կանչ տված 28-ամյա երիտասարդը, դաժանորեն ծեծելով, սպանել է շտապ բուժօգնության 65-ամյա վիրաբույժ Աշոտ Գրիգորյանին:
Ըստ նախնական տվյալների՝ երիտասարդը հարբած է եղել: Նա վիճել է հոր հետ, որից հետո հոր առողջական վիճակը վատացել է, և ստիպված են եղել շտապօգնություն կանչել:
Սկզբում երիտասարդը շտապօգնության մեքենայի մեջ հայհոյել և հարվածել է բժիշկին, այնուհետև նրան դուրս է քաշել մեքենայից ու շարունակել է դաժանորեն հարվածել: Բժիշկը, անտեսելով այդ ամենը, սպասարկել է կանչը, և հիվանդի վիճակը լավացել է: Դրանից հետո նա փորձել է հեռանալ հիվանդի բնակարանից, սակայն որդին կրկին հարձակվել է բժիշկի վրա և շարունակել է ծեծել,:Բժիշկի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է և, չնայած բուժքրոջ կողմից ցուցաբերված առաջին օգնությանը, նա հենց հիվանդի բնակարանում մահացել է:
«Ընթացքի ժամանակ քաշել-գցել է դուրս ու սկսել է խփել: Հասել են դուռը, սկսել է դռան դիմաց մոր ներկայությամբ ծեծել։ Այնպես է ծեծել խեղճ մարդուն, որ կոշիկները թռել են ոտքերից: Հետո հասել է հիվանդի մոտ, նստել է բազմոցին և ասել է, որ վատ է ու երևի մահանա: Եվ մահացել է»,-ասել է Գյումրիի շտապ բուժօգնության տնօրեն Ռոբերտ Թորոսյանը:
Աղբյուրը` 7or.am
Ստորև` Գյումրիի «Ցայգ» հեռուստաընկերության տեսանյութը: