|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը AA-ին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանի միջամտությունը ավելի է բարդացնելու առանց այն էլ խառնաշփոթում հայտնված սիրիական հարցը:
«Թուրքիան ու Ռուսաստանը երկար տարիներ ապրել են խաղաղ, և երկու երկրների միջև տնտեսական, քաղաքական ու առևտրային շատ լավ կապեր են հաստատված։ Այդ հարաբերությունները չպետք է տուժեն Սիրիայում ինչ-որ քաղաքական շահերի պատճառով։ Թուրքիան մի երկիր է, որն իսկապես կարող է պաշտպանել իր սահմանները։ Մեր իրավունքն է ակնկալել, որ անհապաղ վերջ կտրվեն թուրքական սահմանների խախտումներին, իսկ եթե նրանք ասում են, որ «սխալմամբ է եղել», ապա պետք է հետքայլ անեն»,- ասել է փոխվարչապետը։