Փոխարժեքներ
12 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.42 |
EUR | ⚊ | € 429.06 |
RUB | ⚊ | ₽ 4.5388 |
GBP | ⚊ | £ 508.89 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծին ԱԺ «Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու․ ԱԺ-ում հայտարարեց խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
«Սա էլ կդառնա երրորդ տարին, որ հանրային ծառայության վարձատրության հիմնական երաշխիքներից մեկը խախտվում է և հետքայլ է կատարվում։ Հանրային ծառայողի բազային վարձատրության չափը, որով ձևավորվում է ամբողջ վարձատրության համակարգը, պետք է նվազ չլիներ, և տարիներ շարունակ այդ սկզբունքը գործել է նվազագույն աշխատավարձի 80 տոկոսից։ Հիմա 2020 թվականին արդեն 70 տոկոս իջեցվել է․․․»,- ասաց Ավետիսյանը։
Նրա խոսքով՝ այն փաստարկները, որը բերում է կառավարությունը, թե բյուջեն հնարավորություն չունի, ընկալելի չեն։
Պատգամավորը հիշեցրեց, որ վարձատրության բարձրացման վերաբերյալ իշխանությունը շարունակաբար խոստումներ է տվել, հատկապես՝ ընտրություններից առաջ։
«Ցանկության դեպքում միջոցներ կարելի է գտնել նույն պարգևատրումների համակարգից գոնե բարձրացնելու այնչափ, որքան միջին գներն են աճել, որը կլիներ գոնե ժամանակավոր։ Այնպես որ՝ սա հետքայլ է հանրային ծառայության վարձատրության համակարգում»,- ասաց Ավետիսյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։