|
Փոխարժեքներ
18 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ՕԵԿ խմբակցության պատգամավորներին լրագրողները հարցրեցին` ՕԵԿ-ը ստեղծել է «Հայկական վերածնունդ» անունով միավորը, որ ազատվի՞ մուրաբա ու ջեմ բաժանողի պիտակից: ՕԵԿ-ական Մհեր Շահգելդյանը պատասխանեց. ««Հայկական վերածնունդ»-ը բացարձակ չի կապվում մուրաբա բաժանողի հետ: Եթե հավաքվել են այդքան հասարակական կազմակերպություններ, ուրեմն նրանց նպատակն է գաղափարների հիման վրա կատարել քայլեր ու աշխատել լուծել երկրի պրոբլեմները: Մենք խոստումներով չենք գալիս քաղաքականություն, ՕԵԿ-ը ակտիվ աշխատել է խորհրդարանում: «Հայկական վերածնունդը» և մեր անցած ճանապարհը թույլ է տալիս վստահորեն նայել ապագային: Իհարկե, մենք մշտապես խոսել ենք ընտրակաշառքների բաժանման անթույլատրելիության մասին, բայց մեր ընտրազանգվածը կայուն է, մենք խոստումներով չենք աշխատելու»:
Լրագրողները հարցրեցին, թե ինչո՞ւ է Արթուր Բաղդասարյանը մեկնել Մոսկվա: Մհեր Շահգելդյանը պատասխանեց, որ Արթուր Բաղդասարյանը «Ռոսնեֆտ»-ի խորհրդի անդամ է, և նրա այցը Մոսկվա կապված է այդ աշխատանքային գործունեության հետ: