Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ես հակված եմ մտածելու, որ կադրային այս փոփոխությունները նախկին բեռից ազատվելու եւ նոր ծրագրով առաջ գնալու խնդիր ունեն. yerkir.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Մեր դիտարկմանը, որ սրանք ոչ այնքան կադրային փոփոխություններ են, որքան փոխատեղումներ, Արամ Սարգսյանը չհամաձայնեց` նշելով, որ այս պարագայում նոր մարդիկ հնարավորություն են ստանում ինքնուրույն գործելու: «Օրինակ, Վլադիմիր Գասպարյանը հիմա պետք է հաստատի, որ իր դեպքում ընտրությունը ճիշտ է կատարվել: ԱԺ-ի նախագահն էլ, ով որ կլինի, նույնպես պետք է ավելի մեծ եռանդով աշխատի»,- նշեց դեմկուսի ղեկավարը` հավելելով, որ եթե նախագահը պատրաստվում է այս տեղափոխումների արդյունքում նոր քաղաքական միտք ու եռանդ ավելացնել իր թիմին, ապա դա շատ լավ կլինի, սակայն, թե ինչին են իրականում միտված այս փոփոխությունները, ցույց կտա ժամանակը:
«Համենայն դեպս, կադրային փոփոխությունները միշտ էլ շատ տրամաբանական են եղել, առավել եւս` ընտրությունների նախօրյակին: Նախագահը հավանաբար կամ դժգոհ է շատ բաներից, կամ ուզում է նոր լիցք տալ այդ ամենին»,- նշեց Արամ Սարգսյանը` չբացառելով, որ կան կադրեր, որոնք նախագահին հետ են տանում ու քաշում ոտքերից, նախագահն էլ, բնականաբար, ուզում է ազատվել նրանցից: