կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-20 01:25
Սպորտ

Սոնա Պողոսյանը` ծանրամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն

Սոնա Պողոսյանը` ծանրամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն

Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության 75 կգ քաշային կարգում Սոնա Պողոսյանը նվաճեց չեմպիոնի կոչումը։

Երկամարտում հայ ծանրորդը գրանցեց 227 կգ արդյունքը։ Պողոսյանը փոքր ոսկե մեդալների արժանացավ նաեւ պոկում (97 կգ) ու հրում (130 կգ) վարժություններում։

Վաղը պայքարի մեջ կմտնեն Անդրանիկ Կարապետյանը (85 կգ), Կարուշ Ղուկասյանը (94 կգ) եւ Արփինե Դալալյանը ( 90+ կգ)։