|
Փոխարժեքներ
27 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Ֆինլանդիայի Վատտա քաղաքում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որտեղ այսօր պայքարի մեջ մտան հունահռոմեական ոճի ըմբիշները:
66 կգ քաշային կարգում Արամ Ջուլֆալակյանը հաղթեց թուրք Յուկսել Աթաքանին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ:
1/8 եզրափակիչ է դուրս եկել նաև 59 կգ քաշային կարգի Կարեն Ասլանյանը, ով առաջին գոտեմարտում առավելության է հասել պորտուգալացի Ժոաո Կարվալիոյի նկատմամբ: 1/8 եզրափակիչում մեր ըմբիշի մրցակիցը կլինի բուլղարացի Ալեքսանդր Կոնստանտինովը:
Հավելենք, որ այսօր պայքարի մեջ կմտնեն նաև Եվրոպայի կրկնակի չեմպիոն` 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը և գերծանր քաշային կարգի Վաչիկ Եղիազարյանը: Վերջինս 2013 թվականի Եվրապային բրոնզե մեդալակիր է: