կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-13 22:17
Սպորտ

Բռնցքամարտ. Արամ Ավագյանը հաղթեց թուրք մարզիկին եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ

Բռնցքամարտ. Արամ Ավագյանը հաղթեց թուրք մարզիկին եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ

Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթացող Եվրոպա աշխարհամասի օլիմպիական վարկանիշային մրցաշարի քառորդ եզրափակիչ փուլում Հայաստանը ներկայացնող 56 կգ քաշային Արամ Ավագյանը քիչ առաջ հաղթեց թուրք Իբրահիմ Գոկցեկին եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ:

69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը քառորդ եզրափակիչում հաղթեց Մեծ Բրիտանիան ներկայացնող Չիրուս Պատինսոնին:
Եվ այսպես Հայաստանի ներկայացուցիչներից կիասեզրափակիչ փուլում են 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 56 կգ քաշային Արամ Ավագյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովն ու 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը: