|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման անցած երեք տարիներին հայ-իրանական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում ներդրած ջանքերի համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Իրանի հետ հարաբերությունները Հայաստանի համար կենսական նշանակություն ունեն և պայմանավորված են ինչպես պատմամշակութային ընդհանրություններով, այնպես էլ փոխադարձ տնտեսական շահերով, աշխարհաքաղաքական դիրքի առանձնահատկություններով, տարածաշրջանային մի շարք խնդիրների նկատմամբ ընդհանուր մոտեցումներով:
ՀՀ Նախագահը և ԻԻՀ դեսպանը երկուստեք կարևորել ու արժևորել են Հայաստանի և Իրանի միջև ձևավորված հարուստ օրակարգի շրջանակներում շարունակաբար խորացող և ամենատարբեր ոլորտներ ներառող համագործակցությունը՝ միաժամանակ ընդգծելով բարձր մակարդակի հաճախակի փոխայցելությունների և պարբերական խորհրդակցությունների անցկացման անհրաժեշտությունը:
Դեսպան Մոհամմադ Ռեիսին շնորհակալություն է հայտնել դիվանագիտական առաքելության իրականացման ամբողջ ընթացքում Հայաստանում իրեն ցուցաբերած աջակցության և համագործակցության պատրաստակամության համար՝ ընդգծելով, որ որտեղ էլ հետագայում շարունակի դիվանագիտական աշխատանքը, որքան հնարավոր է օգտակար կլինի բարեկամ Հայաստանին և հայ ժողովրդին, որի նկատմամբ հատուկ ջերմ վերաբերմունք ունի: