կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-08-31 21:37
Քաղաքական

Վիգեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին և ռազմական կցորդին

Վիգեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին և ռազմական կցորդին
Oգոստոսի 31-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի և նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Մեհդի Հեյաթ Վեջդանիի հետ: 
 
ՀՀ պաշտպանության նախարարը նորանշանակ ռազմական կցորդին հաջողություն է մաղթել Հայաստանում հետագա ծառայության ընթացքում, հույս հայտնելով, որ նրա գործունեությունը կնպաստի հայ-իրանական ռազմական համագործակցության խորացմանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-իրանական երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին ու հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցեր: