կարևոր
514 դիտում, 13 ժամ առաջ - 2024-12-25 16:17
Հասարակություն

Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայկական եկեղեցուց աշխարհին խաղաղության կոչով է հանդես եկել

Իրանի Նախկին արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, ով ներկայում նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ ռազմավարական հարցերով խորհրդականն է, կնոջ հետ այցելել է Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցի, որտեղից էլ ամուսինները շնորհավորական ուղերձ են հղել աշխարհի բոլոր քրիստոնյաներին՝ իրենց աջակցությունը հայտնելով աշխարհի բոլոր քրիստոնյաներին:

Շնորհավորական ուղերձում Զարիֆն ընդգծել է՝ այսօր, առավել քան երբևէ, աշխարհին խաղաղություն է անհրաժեշտ: Աշխարհն անարդարության խորը փոսում է հայտնվել, որից պետք է դուրս գալ:

Մերձավոր Արևելքում և Արևելյան Ասիայում տեղի ունեցող փոփոխությունների ու արյունոտ զարգացումների մասին խոսելով էլ նկատել են՝ պետք է պաշտպանել Գազայում, Լիբանանում, Սիրիայում, Եմենում ու ամբողջ աշխարհում ապրող երեխաների իրավունքները, նվազագույնի հասցնել նրանց հոգեբանական ապրումներն ու սթրեսները:  

«Եկեք ընդհանուր գաղափարի շուրջ հավաքվելով օգնենք մարդկանց ու կարիքի մեջ գտնվողներին, որպեսզի վերականգնվի հույսն ու արդարությունը»,- ուղերձում հայտարարել է ֆՄոհամմադ Ջավադ Զարիֆը:

«Այսօր Նեթանյահուն ու իր աջակիցները փորձում են Արևմուտքին նոր արկածների մեջ ներքաշել, որտեղ միմիայն անձնական շահերն են: Եթե դա լինի, ապա ամբողջ աշխարհը պատերազմի նոր ցիկլի մեջ կհայտնվի, որը կարող է ավելի մեծ կոնֆլիկտների պատճառ դառնալ», - ասել է Զարիֆն ու ևս մեկ անգամ քրիստոնյաներին շնորհավորելով աշխարհին խաղաղության կոչ արել: