Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կ.Պոլսում լույս տեսնող հայկական «Ակօս» թերթի լրագրող Լորա Սարըն իր հոդվածքում անդրադարձել է Քարդաշյանների՝ Հայաստան այցին, որի մասին տեսանյութը պետք է ցուցադրվեր «Keeping up with the Kardashians» շոուի շրջանակներում:
Նշելով, որ մինչ օրս Քարդաշյաններն իրենց շոուում հիմնականում խոսել են ներընտանեկան, խիստ անձնական խնդիրների մասին, լրագրողը գրել է. «Քարդաշյանները, նրանց մայրը՝ Քրիսը, խորթ քույրեր Քենդալն ու Քայլին շոուի գրեթե բոլոր սերիաներում հանդիպում են ինչ-որ ռեստորանում, հեռախոսները ձեռքին՝ զրուցում ինչ-որ ոչ կարևոր թեմայի մասին, ապա` միմյանցից նեղանում, և սերիան ավարտվում է նրանցից մեկի՝ սեղանը լքելով: Իսկ հետագա զարգացումների մասին տեղեկանալու համար նրանք խորհուրդ են տալիս այցելել իրենց շոուի պաշտոնական կայքէջ»:
Հոդվածագիր նշում է, որ Քարդաշյանների շոուի բոլոր սերիաներում անհամաձայնություն է, հիմնականում՝ մոր՝ Քրիսի հետ, և առանձնահատուկ ոչ մի «հետաքրքրություն» չի եղել` մինչ Քիմի հայրացուի՝ Բրյուս Ջենների սեռափոխությունը:
«Բրյուսի սեռափոխությունից, այսինքն՝ Քեյթլին դառնալուց հետո շոուն մեծ վարկանիշ ձեռք բերեց»,- գրում է հոդվածագիրը, ապա, անդրադառնալով Քարդաշյանների՝ Հայաստան այցին նշում. «Պատկերացրեք՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ամենահայտնի հայերից Քիմ Քարդաշյանը, ամենահայտնի ռեփերներից մեկի` ամուսնու՝ Քանյե Ուեսթի, իրենց երեխայի և Քլոեի հետ մեկնում է Հայաստան: Մինչ օրս իր շոուում էական ոչինչ չասող Քարդաշյանն այցի մասին առաջին սերիայում խոսքն սկսում է այսպես. «Այս տարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է: Ավելի քան մեկուկես միլիոն մարդ է սպանվել, շատ ցավալի է»:
Հոդվածագրի կարծիքով՝ ընտանիքի պատմության ծանոթանալու և այն իրականացնելու որոշումը հանրայնորեն կայացնելը զարմանալի է:
«Մի պահ գլխի եք ընկնում, որ, բացի ազգանունից, հայկական ինքնությունից ոչ մի հետք չկրող Քիմը հայ է, ավելին՝ սփյուռքահայ»,- գրում է Սարըն՝ հավելելով, որ Քարդաշյանները Հայաստանում էլ շարունակում են իրենց «Քարդաշյանությունը»:
Սարընը նաև փորձում է ինչ-որ կապ գտնել Հայոց ցեղասպանության և Քիմի, հարազատ եղբոր՝ Ռոբերտի անձնական կյանքի միջև՝ գրելով. «Սերիայում խոսակցություններ են ընթանում, թե Ռոբերտը վերջին շրջանում ավելի է մեկուսացել, հատկապես հայրացուի սեռափոխությունից հետո: Մայրը՝ Քրիսը, խորհուրդ է տալիս Քարդաշյաններին օգնել իրենց եղբորը՝ դուրս գալու այդ վիճակից: Նույն սերիայում, ուր ցուցադրվում է Քիմի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցը, Քիմն իր խոսքն սկսում է անմեղ զոհերից, մտավորականների սպանությունից, այնուհետև կայծակնային արագությամբ անցում կատարում մեկ այլ թեմայի: Համաձայն Քարդաշյանների շոուի «ծրագրի»՝ Քիմը Հայոց ցեղասպանության թեման ինչ-որ ձևով կապում է ներընտանեկան խնդրի՝ Քարդաշյան ազգանվան միակ հետևորդ Ռոբերտի անձնական կյանքի հետ: «Մեր հայրը միշտ հպարտացել է իր արմատներով: Ցավալի է, որ Ռոբերտը այդպես չի զգում, չի ցանկանում ընտանիք կազմել»,-ասում է Քիմը»:
Սարըի խոսքով` Քարդաշյանները, այնուամենայնիվ, «դեն են նետում» նախորդներից տարբերվող խոսակցություններն ու անցում են կատարում իրենց «բնականոն» կյանքին: