Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքական մամուլն արձագանքել է Քիմ Քարդաշյանի և նրա ընտանիքի` Հայաստան այցին:
«1915 թվականի իրադարձությունների 100-րդ տարելիցի կապակցությամբ Քիմը մեկնել է Հայաստան» Elmaelma կայքը տեղեկացրել է, որ Քիմը օդանավակայանում աչքի է ընկել իր նախկին տեսքով՝ սև երկար մազերով:
Նշելով, որ Քարդաշյանի՝ Հայաստան այցի պատճառը շատ ուշագրավ է, կայքը շեշտել է, որ այն իրականացվում է «1915 թվականի իրադարձությունների 100-րդ տարելիցի» կապակցությամբ:
«Օդանավակայանում Քարդաշյանը լրագրողներին հայտնել է, որ այդ այցն իրականացնում են թուրքերի կողմից հայերի նկատմամբ իրականացված Ցեղասպանության 100-ամյա տալելիցի կապակցությամբ: Նա նշել է, որ ողորմած հայրը՝ Ռոբերտ Քարդաշյանը, հայ էր, և Երևան այցելությունը խիստ կարևոր է իր ընտանիքի համար»,- գրել է թուրքական կայքը՝ հիշեցնելով, որ նախկինում Քիմ Քարդաշյանն իրեն հռչակել է «Հայաստանի գեղեցկուհի»:
Ի դեպ, զավեշտալի է, բայց թուրքական կայքը գրել է, թե նաև Ջորջ և Ամալ Քլունիները, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ «հայկական պնդումների 100-րդ տարելիցի» կապակցությամբ արդեն մեկնել Երևան: