կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-03 10:46
Հասարակություն

Էջմիածնում ավտովթարի հետևանքով վարորդներից մեկը ծանր վիրավորվել է

Էջմիածնում ավտովթարի հետևանքով վարորդներից մեկը ծանր վիրավորվել է

Հոկտեմբերի 3-ին, ժամը 00.45-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Վազգեն 1-ի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Կիրովի փողոցում բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի (վարորդ` Ա. Ա.) 34 UA 383 և «ՎԱԶ-2121» մակնիշի (վարորդ` Խ. Խ.) 50 OL 045 պետհամարանիշերով  ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը` 1995 թ. ծնված Հ. Ս.-ը, տեղի ուժերով տեղափոխվել է Էջմիածնի ԲԿ:

Հրշեջ-փրկարարները «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, ով հոսպիտալացվել է Էջմիածնի ԲԿ: 

Բժիշկները Հ. Ս.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Ա. Ա.-ինը՝ բավարար: