|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքիայի Քարաբուք նահանգի Սաֆրանբոլու շրջանում գտնվող զինվորական-ուսանողական 125-րդ վաշտում զինվորների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետևանքով վիրավորվել է 10 զինվոր: Նրանից մեկի վիճակը ծանր է:
Ըստ Demokrathaber-ի՝ զինվորների միջև ծագած վեճը կարճ ժամանակում ծեծկռտուքի է վերածվել: Զինվորներին բաժանելու նպատակով սպաներից մեկը 6 անգամ օդ է կրակել:
Քարաբուքի նահանգապետրանը միջադեպի մասին հայտարարություն է տարածել՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել արձակուրդից հարբած վերադարձած զինվորի պատճառով:
«Զենքի հետևանքով վիրավորում ստացած զինվոր չկա: Կրակել են օդ՝ ծեծկռտուքը դադարեցնելու նպատակով»,- նշվել է հայտարարության մեջ: