Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օգոստոսի 21-ին, ժամը 20.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի նախկին ՃՈ-ի հենակետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 43 կմ-ում բախվել են «ՎԱԶ-21012» մակնիշի 88 FD 898 պ/հ (վարորդի տվյալները անհայտ են) և «Միցուբիշի Իո» մակնիշի 34 CT 630 պ/հ (վարորդ` 1964 թ. ծնված Ա. Դ.) ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «ՎԱԶ-21012» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ` 1991թ. ծնված Գ. Օ.-ը, 1981թ. ծնված Ռ. Օ.-ը, 1969 թ. ծնված Գ. Օ.-ը և «Միցուբիշի Իո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևոր` 1990 2. ծնված Գ. Ց.-ը դուրս են բերվել տեղի ուժերով և տեղափոխվել Հրազդանի ԲԿ: Բժիշկները Ռ. Օ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, Գ. Օ.-ի վիճակը՝ միջին ծանրության, իսկ Գ. Օ.-ի, Ա. Դ.-ի և Գ. Ց.-ի առողջական վիճակը` բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի փականները: