|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԱԻՆ-ի տեղեկացմամբ` հոկտեմբերի 2-ին` ժամը 22.04-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մխչյան գյուղում՝ սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ-29099» մակնիշի 32ՍՏ815 (վարորդ՝ Վ. Մ. ծնվ. 1983թ) և «ՎԱԶ-2109» մակնիշի 31QQ100 (վարորդ՝ Տ. Բ. ծնվ. 1984թ) ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Վ.Մ.-ը հոսպիտալացվել է Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար: Հրշեջ-փրկարարները իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ, հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: