Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունիսի 16-ին Արարատի մարզի Սուրենավան գյուղում իրար են բախվել երկու ավտոմեքենաներ, ինչի հետևանքով մեքենաներից մեկում եղած 14-ամյա պատանին տեղափոխվել է Արարատի ԲԿ, որտեղից էլ՝ Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ․ հայտնում է ԲԿ-ի խոսնակ Գևորգ Դերձյանը։
Նա նշել է, որ երեխան ունի զուգակցված վնասվածքներ, դիմային ոսկորների կոտրվածքներ, գլխուղեղի սալջարդ, ողերի կոտրվածքներ, կոնքի ոսկրերի կոտրվածներ, որովայնի սալջարդ:
«Վիրահատվել է, կատարվել է անհրաժեշտ բժշկական բոլոր միջամտությունները: Վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Երեխան գտնվում է բժիշկների հսկողության տակ, նախօրեին նրան տեսակցել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը»,-նշել է Դերձյանը։
Ըստ 168. am-ի՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի Toyota Land crauser մակնիշի 36 RO 720 օպերատիվ պետհամարանիշներով մեքենան է մեծ արագությամբ ընթանալիս Սուրենավան գյուղի մոտ հարվածել դիմացից ընթացող «Նիվա» մակնիշի ավտոմեքենային։
Վթարի պատճառով մեքենայի մեջ գտնվող երեխան, կայքի տեղեկություններով, մեքենայից դուրս է ընկել ու հայտնվել բավականին հեռու։