|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 12-ին ներկա է եղել Աստրախանի «Աշուլուկ» զորավարժարանում տեղի ունեցած` ԱՊՀ մասնակից պետությունների ՀՕՊ միավորված համակարգի «Մարտական ընկերակցություն-2011» մարտական հրաձգությամբ համատեղ զորավարժության ակտիվ փուլին:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, զորավարժությանը մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի զինված ուժերի հակաօդային պաշտպանության և ռազմաօդային ուժերի ստորաբաժանումները: Համատեղ զորավարժության ընթացքում Հայաստանի զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի հաշվարկը կատարել է ոչ միայն հակաօդային պաշտպանության, այլև հակահրթիռային խնդիրներ և խոցել բոլոր թիրախները` ցուցաբերելով 100 տոկոս արդյունավետություն:
Զորավարժության ակտիվ փուլին մասնակցել են նաև Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի և Տաջիկստանի պաշտպանության նախարարները: Միջոցառմանը դիտորդի կարգավիճակով ներկա են եղել Հնդկաստանի, Սիրիայի, Ալժիրի, Մալայզիայի և Ադրբեջանի ներկայացուցիչները:
Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 12-ին վերադարձել է Հայաստան: