Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Վանաձորում այսօր շղթայական վթար է եղել, կա երկու զոհ և մեկ վիրավոր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` ահազանգը Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է ժամը 15։41-ին։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ–փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Daewoo» և «Maserati» մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև մեքենաներից մեկը բախվել է կայանած «HOWO» մակնիշի բեռնատարին։ «Daewoo» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա․ Կ․–ն և ուղևորը տեղում մահացել են։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «Maserati» մակնիշի ավտոմեքենայի 32–ամյա վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար։
Փրկարարները «Daewoo» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի և ուղևորի դիերը, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։