կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-21 10:16
Հասարակություն

Վարդենիս-Մարտունի ճանապարհին ԲՄՎ-ն բախվել է «ԿամԱԶ»-ին. ուղևորը տեղում մահացել է

Վարդենիս-Մարտունի ճանապարհին ԲՄՎ-ն բախվել է «ԿամԱԶ»-ին. ուղևորը տեղում մահացել է
Նոյեմբերի 20-ին` ժամը 20.28-ին, տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ միջպետական Մ-11 ավտոճանապարհի Վարդենիս-Մարտունի հատվածի 3-րդ կմ-ին դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ԲՄՎ» մակնիշի 87 AU 888 և «ԿամԱԶ» մակնիշի 34 TU 132 պետհամարանիշերով (վարորդ՝ Է. Մ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1988 թ. ծնված Մ. Ա.-ը տեղում մահացել է, իսկ վարորդը` 1989 թ. ծնված Ս. Մ.-ը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, հոսպիտալացվել է Վարդենիսի զինվորական հոսպիտալ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծսնր:


Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Մ. Ա.-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: