|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Այսօր «Գործընկերություն հանուն բաց հասարակության» կազմակերպությունը կազմակերպել էր հանրային քննարկում` «Ի՞նչ հարցերի պետք է պատասխանի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում իրականացվելիք աուդիտը. ներկա իրավիճակը» թեմայով:
Ի թիվս այլոց, քննարկմանը ներկա գտնվելու հրավեր էին ստացել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ովքեր տարբեր պատճառներով մերժել էին քննարկմանը ներկա գտնվելու հրավերը:
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» ներկայացուցիչ Դավիթ Ամիրյանը, մինչ քննարկման բուն նյութին անցնելը, հայտարարեց, որ Դավիթ Հարությունյանը մերժել է հրավերը, ասել է, թե շատ զբաղված է սահմանադրական բարեփոխումների շուրջ աշխատանքներով:
ՀԾԿՀ-ից իրենց ներկա չգտնվելու փաստը պատճառաբանել են նրանով, որ մյուս` իրենց հետաքրքրող բանախոսները ներկա չեն: Երվանդ Զախարյանն էլ առանց որևէ պատճառաբանության հրաժարվել է ներկա գտնվել քննարկմանը: