Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում արտառոց դեպք է տեղի ունեցել: Դատարանն սկսելու է լսել Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի հայցն ընդդեմ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի, որով նա պահանջում է հերքել իր պատիվն արատավորող հայտարարությունները: Նիստը դեռ չսկսված` նախագահող դատավոր Անի Մխիթարյանն իրեն իրավունք է վերապահել ցուցումներ տալ նիստը լուսաբանող լրագրողներին:
«Հրապարակ»-ը գրում է, որ դատավորն ագրեսիվ տոնով զգուշացրել է. «Պետք չի անել մեկնաբանություններ ձեր ընկալունակության սահմաններում: Եթե պիտի մեկնաբանեք նման դատական նիստն այնպես, ինչպես դուք եք հասկանում եւ պատկերացնում, ես կխնդրեմ ձեզ զերծ մնալ նման մեկնաբանություններից»: Նրան հակադարձել է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը: «Դուք փորձում եք միջամտել լրագրողների պրոֆեսիոնալ գործունեությանը: Իսկ մենք կարո՞ղ ենք դատարանին մի քանի խորհուրդ տալ»,- հարցրել է նա:
Լուսանկարը՝ Iravaban.net-ի: