կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-25 20:43
Մշակույթ

«Եվրատեսիլ-2016»-ի Հայաստանի ներկայացուցչի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 13-ին

«Եվրատեսիլ-2016»-ի Հայաստանի ներկայացուցչի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 13-ին

Հայաստանը պաշտոնապես հաստատել է իր մասնակցությունը «Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթին: Եվրոպական ամենամասսայական միջոցառման այս տարվա հայաստանյան պատվիրակի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 13-ին` ժամը 19:15-ին, Առաջին ալիքի «Մասնագիտությունը՝ լրագրող» հաղորդման շրջանակներում: Մանրամասները հետեւյալ տեսանյութում՝ (https://www.youtube.com/watch?v=0GkF2vxs9SQ)
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթում հաղթել է Շվեդիայի ներկայացուցիչ Մանս Զելմերլոուն, ում շնորհիվ էլ այն այս տարի կանցկացվի Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում: Ի դեպ, սա եվրատեսիլյան պատմության մեջ երկրորդ անգամը կլինի, երբ մրցույթը կանցկացվի «Գլոբ» արենայում:
«Եվրատեսիլ-2016»-ի կիսաեզրափակիչ փուլերը կկայանան մայիսի 10-ին եւ 12-ին, իսկ եզրափակիչ փուլը՝ մայիսի 14-ին:
Ի դեպ, «Եվրատեսիլ» երգի մրցույթում կանոնների փոփոխություններ են եղել։ «Եվրատեսիլ 2016»-ին Մեծ հնգյակի երկրների (Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա, Մեծ Բրիտանիա) եւ մրցույթը հյուրընկալող Շվեդիայի ներկայացուցիչները, իրենց ելույթները սկսելու են կիսաեզրափակիչ փուլից, սակայն ինքնաբերաբար հայտնվելու են եզրափակիչում։ Նրանք կունենան կիսաեզրափակիչի մյուս մասնակիցների համար քվեարկելու իրավունք։