կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-13 20:23
Մշակույթ

«Եվրատեսիլ-2016»-ին Հայաստանը կներկայացնի Իվետա Մուկուչյանը

«Եվրատեսիլ-2016»-ին Հայաստանը կներկայացնի Իվետա Մուկուչյանը

«Եվրատեսիլ-2016»-ին Հայաստանը կներկայացնի երգչուհի Իվետա Մուկուչյանը: 

Առաջին ալիքի Հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ «Եվրատեսիլ»-ի այս տարվա պատվիրակի գլխավոր ցանկությունը եվրոպական բեմում հայկական ջերմությունը և եվրոպական շունչը համատեղ ներկայացնելն է:

«Անչափ ուրախ եմ և շնորհակալ Հանրային հեռուստաընկերությանը, ում կողմից ընտրվել եմ ներկայացնելու իմ հայրենիքն այս տարի Եվրատեսիլին: Յուրաքանչյուրիդ ամեն խոսքն ու կարծիքը ինձ անչափ ոգևորում և ուժ է տալիս: Հուսով եմ կլինեք կողքիս այս պատասխանատու և կարևոր ճանապարհին»,- նշել է Իվետա Մուկուչյանը:

Երգչուհին ծնվել է 1986 թ-ին Հայաստանում: 5 տարեկանից նրա ընտանիքը տեղափոխվել է Գերմանիա, սակայն 20 տարի այնտեղ ապրելուց հետո, Իվետան որոշում է կայացրել վերադառնալ իր արմատներին՝ Հայաստան: 

Նա սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Ուսման տարիներին էլ hասկացել, որ իր ինքնադրսևորման հիմնական միջոցը և կոչումը երաժշտությունը պետք է լինի: 2012 թ-ին մասնակցել է «Գերմանիայի ձայնը» նախագծին: 

Քրտնաջան աշխատանքի արդյունքում այսօր Իվետան արդեն ճանաչված երգչուհի է, ինչպես նաև մի շարք երգերի հեղինակ, ով զուգահեռաբար գործունեություն է ծավալում Հայաստանում և Գերմանիայում:

Իր իսկ բնութագրմամբ` «մտածում է գերմանացու նման, սիրում ՝ հայի»: