|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարեց ՊԵԿ-ի միջնորդությունը և որոշում կայացրեց վերացնել Մանվել Գրիգորյանին պատկանող «Արա եւ Այծեմնիկ» ԲԲԸ-ի շարժական և անշարժ գույքերի վրա դրված կալանքը՝ ՊԵԿ–ի կողմից այն իրացնելու նպատակով։
Հիշեցնենք, որ Պետեկամուտների կոմիտեից գրություն էր ուղարկվել դատարան այն մասին, որ ՊԵԿ իրավաբանական վարչությունը խնդրում է այս գործով գույքի վրա դրված կալանքի մի մասը վերացնել՝ հնարավորություն տալով, որպեսզի ՊԵԿ-ն աճուրդ-վաճառքի եղանակով գույքի իրացում անի՝ 1 միլիարդ 18 միլիոն դրամի շարժական և անշարժ գույքը վաճառի և ուղղի պետբյուջե՝ որպես հարկային պարտավորության կատարում: Նամակում շեշտված էր, որ խոսքը «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ-ի մասին է, որի ամբողջ գույքի վրա նախաքննական մարմնի կողմից կիրառված է կալանք: