|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այն սպիտակ, երկու կտորից բաղկացած կոստյումը, որը Ջոն Լենոնը կրել էր Բիթլզի «Էբբի ռոուդ» ալբոմի շապիկի վրա, հանվել է աճուրդի:
Կոստյումը և մի շարք այլ իրեր աճուրդի են հանվելու Ամանորի օրը՝ Կոնեկտիկուտ նահանգում գտնվող «Նորվոլքի Բրեյզուել պատկերասրահներում»:
Լենոնի՝ «Imagine» երգի տեսահոլովակի մեջ կրած պիջակը և 1972 թ.-ի «Chrysler » ավտոմեքենան, որը ժամանակին Լենոնին և Յոկո Օնոյին է պատկանել, նույնպես ներկայացված են լինելու աճուրդում:
Աճուրդի տան տնօրենը տեղեկացրել է, որ կոստյումի ներկա սեփականատերը, որի անունը նա չի նշել, որոշել է այն վաճառել ֆինանսական խդիրների պատճառով: Նա նաև նշել է, որ չգիտի, թե կոստյումի արժեքը որքան է, սակայն կոստյումը և պիջակը միասին 2005 թ.-ին 120.000 ԱՄՆ դոլարով են վաճառվել: