կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-22 18:15
Հասարակություն

Վարորդի դիակը հայտնաբերվել է ձորում

Վարորդի դիակը հայտնաբերվել է ձորում

Սեպտեմբերի 20-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Սիսիանի բաժնում մի տղամարդ հաղորդում էր տվել, որ որդին` 1989 թ. ծնված Սուրեն Դավթյանը, սեպտեմբերի 19-ին, ժամը 12.00-ի սահմաններում, իր «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել տնից և չի վերադարձել:

Ձեռնարկված որոնողական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 21-ին, ժամը 08.40-ին, Ծղուկ գյուղի «Բոշկայի ձոր» կոչվող հատվածում հայտնաբերվել է Սուրեն Դավթյանի դիակը և նրա «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան` վթարված վիճակում:

Պարզվել է, որ Ս. Դավթյանի վարած ավտոմեքենան սեպտեմբերի 19-ի ժամը 12.00-ից մինչև սեպտեմբերի 21-ի ժամը 08.40-ն ընկած ժամանակահատվածում Մեղրի-Երևան ճանապարհի 202-րդ կմ-ի հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել աջակողմյան ձորը:
Կատարվում է քննություն: