|
Փոխարժեքներ
18 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.5 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.3074 |
| GBP | ⚊ | £ 486.54 |
| GEL | ⚊ | ₾ 139.54 |
Կառավարության շենքի առջեւ հավաքվել են զոհված զինծառայողների մայրերը, որոնք եկել են աջակցելու մայիսի 15-ին Նոյեմբերյանում գտնվող զինվորական տեղամասում զինվորի կողմից սպանված մեկ այլ զինվորի` Լյուքս Ստեփանյանի հարազատներին:
Նրանք նշում են, որ չեն ուզում, որ սա էլ հերթական կոծկվող դեպքը լինի.«Մենք էլ էինք ուզում մեր երեխու դիակը բերել. ո՞ւր է, թողեցի՞ն: Գործը կարճել են, ու վերջ»:
Հիշեցնենք, որ Լյուքս Ստեփանյանի հարազատները, որպես բողոքի նշան, զինվորի դին փորձում են բերել Երևան` կառավարության շենքի մոտ, ինչին խոչընդոտում էին ոստիկանները: