Ինչպես հաղորդում է
shamshyan.com-ը, ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 7-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով:
Ժամը 19:30-ի սահմաններում Ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Խանջյան գյուղի 3-րդ փողոցի տներից մեկին հարակից տնամերձ հողամասի վերջնամասում գտնվող փայտե զուգարանում հրդեհ է բռնկվել:
Ոստիկաններն ու քննիչները նշված հատվածում հայտնաբերել են 61-ամյա Հովսեփ Մանասյանի դիակի այրված մնացորդները: Ըստ տեղեկությունների Հ. Մանասյանը տառապում էր շիզոֆրենիա հիվանդությամբ: