կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-08-14 21:50
Իրավական

Զանգվի ձորում զենք-զինամթերք է հայտնաբերվել

Զանգվի ձորում զենք-զինամթերք է հայտնաբերվել

Քիչ չեն դեպքերը, երբ «Կանեփ-կակաչ» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանները ոչ միայն թմրանյութ, այլև զենք-զինամթերք են հայտնաբերում: Այդպես եղավ օգոստոսի 13-ին: 
Օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում ստացվեց, որ իրենց է զանգահարել Նոր Նորքի 8-րդ զանգվածի մի բնակիչ և հայտնել է, որ Զանգվի ձորում եղբայրը ձկնորսության ժամանակ զենք և զինամթերք է գտել: Հիշյալ փաստի վերաբերյալ րոպեներ անց անհայտ քաղաքացուց նոր ահազանգ ստացվեց. տղամարդը հայտնում էր, որ Զանգվի ձորում գործող ռեստորաններից մեկի վերևի հատվածում` գետի մեջ զենք-զինամթերք է թողնում:
Անհապաղ օպերատիվ խումբը մեկնել է Զանգվի ձոր: Հրազդան գետի ափին քաղաքացին ոստիկաններին է ներկայացրել առանց գործարանային համարի «Կալաշնիկով» ինքնաձիգ, փամփշտատուփ` լիցքավորված 7.62 մմ տրամաչափի փամփուշտով, և ՙԻժ-18՚ տիպի մեկփողանի հրացան: 
Տղամարդը հայտարարել է, որ զենքերը գտել է Հրազդան գետից:
Նշանակվել է փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր: