| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Օգոստոսի 28-ին, ժամը 21-ին, 1963 թ. ծնված Անահիտ Նազարյանը ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է տվել, որ մայրը` 1935 թ. ծնված Արաքսյա Հարությունյանը, բնակվում է իր եղբոր` 1962 թ. ծնված Հայկազ Նազարյանի հետ, և եղբայրը շուրջ մեկ ամիս է թույլ չի տալիս տեսակցել մորը: Աղջիկը օգոստոսի 28-ին կրկին գնացել է եղբոր տուն, սակայն նա դուռը չի բացել:
Քույրը ճարահատյալ զանգահարել է ոստիկանություն և, ոստիկանների միջամտությամբ մտնելով տուն, մորը այնտեղ չի գտել, իսկ եղբայրը հայտնել է, որ շուրջ մեկ ամիս է` նա հեռացել է տնից, և ինքը մոր գտնվելու վայրի մասին տեղեկություն չունի:
Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ օգոստոսի 29-ին, ժամը 16-ին, Շահումյան փողոցի թիվ 154 տանը կից ավտոտնակի վերանորոգման փոսում, հողում թաղված վիճակում, հայտնաբերվել է Արաքսյա Հարությունյանի դիակը` բռնության հետքերով:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Փաստի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: